Հյուսիսային Կորեան փորձել է ռազմական լրտեսական արբանյակ արձակել, սակայն այն ընկել է ծովը

10:37 • 31.05.23

Հյուսիսային Կորեան հրթիռի միջոցով ռազմական լրտեսական արբանյակ է արձակել, սակայն արձակումն անհաջող է եկել։ Հրթիռը շարժիչի անսարքության պատճառով ընկել է Դեղին ծովը։ Այս մասին հայտնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հույս ունեն առաջիկայում նոր հրթիռ արձակել, հայտնում է kommersant.ru-ն։

Գործակալության տվյալներով՝ մայիսի 31-ին արձակվել է ռազմահետախուզական Manningon-1 արբանյակը։ Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ վարչությունը հայտնել է, որ հրթիռի բեկորները հայտնաբերվել են մոտավորապես ժամը 8:05-ին ծովում՝ Օչանգ-դո կղզուց մոտ 200 կմ դեպի արևմուտք։ Այժմ բեկորները դուրս են բերվում։

Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները դատապարտել են ԿԺԴՀ-ի արձակումը։ 

Հյուսիսային Կորեան փորձել է ռազմական լրտեսական արբանյակ արձակել, սակայն այն ընկել է ծովը