Կրասնոդարի երկրամասում ևս մի անօդաչու է ընկել

11:45 • 31.05.23

Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանի «Իլսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել, զոհեր և գույքային ավերածություններ չկան։ Այս մասին հայտնում են շրջանի օպերատիվ շտաբից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սևերսկի շրջանի միասնական հերթապահ դիսպետչերական ծառայության տվյալներով՝ անօդաչու սարքն ընկել է «Իլսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում առավոտյան ժամը մոտ չորսին։ Ընկնելու հետևանքով այն վթարի է ենթարկվել, հրդեհ չի եղել, գործարանի ենթակառուցվածքը չի տուժել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Բնակչության կյանքին վտանգ չի սպառնում: Գույքին վնաս չի պատճառվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 09:20-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, ընկած ապարատը ոչնչացվել է պայթուցիկով։

Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել էր Սևերսկի շրջանի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Կրասնոդարի երկրամասում ևս մի անօդաչու է ընկել