Կանադայում 4-րդ օրն է՝ մոլեգնում են անտառային հրդեհները. տարհանվել է 18 000 մարդ (լուսանկարներ)

12:22 • 01.06.23

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում չորրորդ օրն է, ինչ մոլեգնում են անվերահսկելի անտառային հրդեհները, գրում է golosameriki.com-ը:

Աննախադեպ հրդեհները թույլ չեն տալիս մոտ 18 000  տարհանվածի տուն վերադառնալ: Հրշեջների գնահատմամբ՝ ավերվել է 200 շինություն, այդ թվում՝ 151 բնակելի շենք։

Անտառային պահակախմբի ներկայացուցիչն ասել է, որ բոլոր հրդեհները, ամենայն հավանականությամբ, առաջացել են մարդու գործունեության  հետևանքով:

Նոր Շոտլանդիայի վարչապետ Թիմ Հյուսթոնն արգելել է բոլոր այցելությունները անտառային տարածքներ։ Նա կոչ է արել մարդկանց խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր հրդեհների:

Wildfires in Canada impact air quality in U.S. citiesCanada's Nova Scotia appeals for help amid 'unprecedented' fires – DNyuzWildfires still burning in Canada | News, Sports, Jobs - News and SentinelUnprecedented' Nova Scotia wildfires expected to worsen, officials warn |  Canada | The GuardianPriest is among heroes fighting flames in Canadian wildfires | Franciscan  MediaAlberta wildfires: Fort Chipewyan area evacuated | CTV NewsParks Canada implements travel, activity restrictions in mainland Nova  Scotia amid wildfire risk | SaltWireWildfire burning along Highway 97 between Vernon and Falkland - Okanagan |  Globalnews.caWildfires From Canada Creating Weird Conditions In New York

Կանադայում 4-րդ օրն է՝ մոլեգնում են անտառային հրդեհները. տարհանվել է 18 000 մարդ (լուսանկարներ)