Հնդկաստանում մարդատար ու բեռնատար գնացքների միջև բախման հետևանքով 50 մարդ է զոհվել
Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտ մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որի հետևանքով վերջինի չորս վագոն դուրս է եկել ռելսերից։ NDTV-ի տվյալներով՝ տուժել է առնվազն 300 մարդ, Hindustan Times-ը հայտնում է 50 զոհվածի մասին։
Գնացքների բախումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 17:50-ին: Ուղևորային էքսպրեսը Կալկաթայից շարժվում էր Չենայ։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության հիսուն մեքենա, մոտակա հիվանդանոցների բուժաշխատողներ և աղետների օգնության ազգային ուժերի հարյուրից ավելի անդամներ:










