Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը, ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահին

11:34 • 02.06.23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերն անցած տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացել են՝ առանձնանալով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսական, մշակութային ու գիտակրթական արդյունավետ համագործակցությամբ, որում անուրանալի է Ձեր ավանդը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը և նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը, ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահին