Արցախից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է Հայաստան

16:41 • 02.06.23

Արցախից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է Հայաստան։

Այդ մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը․

«Այսօր՝ հունիսի 2-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

 «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից  7-ը ծայրահեղ ծանր վիճակում»։

Արցախից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է Հայաստան