ՌԴ Շեբեկինոյի հրետակոծությունից տուժածների թիվը հասել է 16-ի

18:47 • 02.06.23

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Շեբեկինսկի շրջանի զանգվածային հրետակոծության սկզբից ի վեր տուժած բնակիչների թիվը երկու օրվա ընթացքում հասել է 16-ի։

Հինգշաբթի օրը Գլադկովը, հրապարակելով օրվա ամփոփագիրը, հայտնել էր Շեբեկինսկի շրջանի հրետակոծության ժամանակ 12 վիրավորների մասին։

«Շեբեկինսկի քաղաքային թաղամասում արձակվել է 850 միավոր տարբեր զինամթերք: Զոհեր չկան: Ցավոք, ավելի վաղ 12 տուշածներին ավելացել է ևս 4 մարդ», - ասել է Գլադկովը՝ իր տելեգրամյան ալիքում հրապարակելով անցած օրվա հրետակոծության ամփոփագիրը:

ՌԴ Շեբեկինոյի հրետակոծությունից տուժածների թիվը հասել է 16-ի