ՌԴ-ն մտադրություն չունի համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ՝ ի վնաս մյուս մասնակիցների
Փաստը, որ Բելառուսը եւ Ռուսաստանը ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Միութենական պետության մասնակիցներ են, չի նշանակում, թե մեր երկիրն ինչ-որ սահմանափակումներ ունի Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրզըստանի հետ փոխգործակցության նման մակարդակի հասնելու առումով։
Ասել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը «СБ. Беларусь сегодня» պարբերականում հրապարակված հոդվածում, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստի-ն.
«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադրություն չունի համագործակցել որեւէ մեկի հետ՝ ի վնաս ուրիշի»,- նշել է Գրիզլովը։
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է այսուհետ ևս ամրապնդել արդեն ստեղծված կապերը հայ, ղազախ և ղրղըզ բարեկամների հետ, որոնց հետ իրենք խոր պատմական և մշակութային կապեր ունեն։










