Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
11:32 • 03.06.23
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Placeholder










