Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան

10:54 • 03.06.23

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները։ Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը», - գրել է նա:

Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան