Մոսկվայում մեքենան ընկել է ավտոկայանատեղի 3-րդ հարկից (տեսանյութ)

17:07 • 04.06.23

Մոսկվայում ավտոմեքենան ընկել է բազմաստիճան ավտոկայանատեղի 3-րդ հարկից, հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Կադրերում երևում է, թե ինչպես է սև մեքենան գլխիվայր շրջված՝ գետնին ընկած ավտոկայանատեղի հարևանությամբ։

Ինչպես հայտնում է «Պոդյոմ» թելեգրամյան ալիքը, վարորդը եղել է մեքենայի մեջ։ Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության մեքենաները, արդյոք վարորդը ողջ է և ինչ վիճակում է, չի հաղորդվում։

Մոսկվայում մեքենան ընկել է ավտոկայանատեղի 3-րդ հարկից (տեսանյութ)