Փաշինյանն ու Ալիևը շփվել են կուլուարներում

00:02 • 04.06.23

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում՝ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում։

Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով CNN Türk-ին։

«Արարողության շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել, որոնց կողքին ներկա է եղել Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը», - հաղորդում է թուրքական  հեռուստաալիքը, որն այդ պահը ցուցացրել է եթերում։

Փաշինյանն ու Ալիևը շփվել են կուլուարներում