Արևմտյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները և սահմանապահ ծառայությունը հետ է մղել ուկրաինական դիվերսանտներին․ ՌԴ ՊՆ

19:56 • 04.06.23

Արևմտյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները և անվտանգության  դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը բացահայտել են Բելգորոդի շրջանի Նովայա Տավոլժանկա շրջանում դիվերսանտների՝ գետը ներթափանցելու փորձը, նրանք հրետանային հարված են ստացել, հակառակորդը նահանջել է։ Հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրել է ТАСС-ը։

Ավելի վաղ Բելգորոդ մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Ուկրաինայի դիվերսիոն-հետախուզական խմբերը մտել են Նովայա Տավոլժանկա գյուղ, և այդ շրջանում մարտ է ընթանում։

Նովայա Տավոլժանկան Շեբեկինսկի քաղաքային շրջանի ամենամեծ գյուղերից է, որը է ռուս-ուկրաինական սահմանի մոտ է։

Արևմտյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները և սահմանապահ ծառայությունը հետ է մղել ուկրաինական դիվերսանտներին․ ՌԴ ՊՆ