Ղրղզստանում պետական ​​հեղաշրջման փորձ է կանխվել. լրատվամիջոցներ

14:07 • 05.06.23

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են  «մի խումբ անձանց», որոնք իբր ծրագրել էին պետական հեղաշրջում իրականացնել և ուժով զավթել իշխանությունը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն՝ տեղական 24.kg լրատվական գործակալությանը հղումով:

Կասկածյալների անունները և նրանց ստույգ թիվը չի նշվում։ Սակայն գործակալության հրապարակած տեսանյութից հետևում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Բիշքեկի մասնավոր հատվածի տարածքում։ 

Երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեն և երկրի ՆԳՆ-ն դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։

Ղրղզստանում պետական ​​հեղաշրջման փորձ է կանխվել. լրատվամիջոցներ