Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

22:33 • 05.06.23

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Գերատեսչության թվիթերյան հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:40-ին Գեքսուն շրջանում: Երկրաշարժի օջախը եղել է 11,41 կմ խորության վրա:

U.S. Geological Survey-ն նույնպես հայտնել է այս դեպքի մասին՝ սակայն նշելով 4,6 մագնիտուդը։

 

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել