Հայիթիում հեղեղումների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել (լուսանկարներ)

08:53 • 05.06.23

Հայիթիում արևադարձային «Արլեն» փոթորկով պայմանավորված հեղեղումների ու սողանքների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 15 մարդ։ Եվս ութը համարվում են անհետ կորած։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ երկրի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությանը հղումով։

«Ըստ թարմացված նախնական գնահատականի՝ 15 մարդ մահացել է, 8-ը՝ անհետ կորել, տուժել է 7475 ընտանիք, հեղեղվել 1219 տուն»,- ասված է վարչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ տարբեր շրջաններից տարհանվել է շուրջ 13,390 մարդ։

Հունիսի 3-ի առավոտյան Հայիթիում արևադարձային «Արլեն» փոթորկի պատճառով հորդառատ անձրևներ են սկսվել։ Տեղումները հանգեցրել են մի քանի գետի վարարման, հեղեղումների, իսկ որոշ շրջաններում նաև սողանքների։ Տեղի իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում տուժած բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

15 dead, 8 missing after heavy rains unleash floods in Haiti - Newsday

15 dead, 8 missing after heavy rains unleash floods in Haiti | CTV News

15 dead, 8 missing after heavy rains unleash floods in Haiti | iNFOnews |  Thompson-Okanagan's News Source

15 dead, 8 missing after heavy rains unleash floods in Haiti

15 dead, 8 missing after heavy rains unleash floods in Haiti - ABC News

Հայիթիում հեղեղումների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել (լուսանկարներ)