Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել

09:54 • 05.06.23

Սիրարփի Հայկազյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջարկում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար տիկին Սիրարփի Հայկազյանին», - ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել