Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է. Կրեմլ

16:00 • 05.06.23

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համացանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ ղեկավարի կողմից հաստատ ոչ մի ուղերձ չի եղել։ Նա նշել է, որ «Միր» ռադիոկայանում և որոշ ցանցերում միանշանակ հաքերային հարձակում է եղել։

«Հիմա այս ամենն արդեն վերացվել է, հսկողության տակ է վերցվել։ Ծառայություններն այժմ դա կարգավում են»,- ասել է Պեսկովը։


Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է. Կրեմլ