Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։










