Տաթև-Լծեն ճանապարահատվածի կառուցումն ավարտված է, Լծեն-Նորավան հատվածինը շուտով կավարտվի. մարզպետ
Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարահատվածի կառուցումն ավարտվել է, Լծեն-Նորավան հատվածի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Երեկ գիշերն եմ եկել։ Բուն Տաթև-Լծենն ավարտված է։ Լծենից Նորավան տանող հատվածի բացումը կլինի շատ շուտով։ Կդժվարանամ հստակ օր ասել, բայց շաբաթների մասին է խոսքը։ Բացումը կլինի, և այդ ճանապարհն արդեն ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծի», - ասաց Ղուկասյանը։
Հարցին՝ արդյոք հաշվարկված է, թե մոտավորապես քանի հեկտար տարածք մարդիկ չեն կարողանում մշակել, մարզպետը պատասխանեց.
«Դեռ վերջնական հաշվարկներ չկան, որովհետև ամենօրյա ռեժիմով այնտեղ տարբեր աշխատանքներ են իրականացվում մեր կողմում»։










