«Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ)
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ: Այս մասին է վկայում երեքշաբթի՝ հունիսի 6-ին, սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը, գրում է korrespondent.net-ը։
«Ուղղակի հիդրոէլեկտրակայանն այլևս չկա, այն հավասարվել է Կախովկայի ջրամբարի ջրի մակարդակին»,- պատմել է ականատեսը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։
Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։













