Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
20:51 • 06.06.23
Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Placeholder










