Բռնցքամարտիկ Ուսիկն ասել է, որ հնարավորության դեպքում կսպաներ Պուտինին
Ուկրաինացի բռնցքամարտիկ, 1-ին ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին:
Ըստ մարզիկի՝ հավանական հանդիպումը ՌԴ նախագահին ոչ մի լավ բանով չի ավարտվի:
Ծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով չեմպիոնը խոստացել է սպանել նրան։
«Եթե զենք ունենայի, կսպանեի, իսկ եթե զենք չունենայի, կխեղդեի, այլ ելք չկա»,- ասել է Ուսիկը KOLOSEUM-ին տված հարցազրույցում:










