ՌԴ-ի կողմից Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումը չի ազդել Ուկրաինայի կարողությունների վրա ապաօկուպացնելու սեփական տարածքները. Զելենսկի

23:50 • 06.06.23

Ուկրաինական ուժերը պատրաստ են հետագա գործողությունների ճակատում, երեքշաբթի՝ հունիսի 6-ին։ Գլխավոր հրամանատարի շտաբի նիստից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրել է Interfax-ի ուկրաինական ծառայությունը։ 

«Հետախուզական զեկույց Կախովկայի հիդրոէլեկտրակայանի իրավիճակի մասին: Հիմնական եզրակացությունն այն է, որ պայթյունը եղել է միտումնավոր, սակայն հակառակորդը գործել է քաոսային՝ թույլ տալով սեփական տեխնիկայի հեղեղմանը: Միևնույն ժամանակ, ամբարտակի պայթեցումը չի ազդել Ուկրաինայի կարողությունների վրա ապաօկուպացնելու սեփական տարածքները»,- գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։

Ըստ նրա՝ ռազմական հրամանատարության ներկայացուցիչները զեկուցել են ճակատում տիրող իրավիճակի մասին։

«Մենք մանրամասն վերլուծել ենք ռազմաճակատում տիրող իրավիճակը և մեր ուժերի պատրաստակամությունը հետագա գործողությունների համար։ Պատրաստությունը առավելագույնն է»,- ընդգծել է երկրի նախագահը։

ՌԴ-ի կողմից Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումը չի ազդել Ուկրաինայի կարողությունների վրա ապաօկուպացնելու սեփական տարածքները. Զելենսկի