Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը» վերադառնում է․ «Ապրելու երկիր»-ի և «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի ծրագիրը (տեսանյութ, լուսանկարներ)

15:41 • 07.06.23

Երևանյան զով երեկո, երաժշտություն: Երևանցիների սիրելի՝  Երիտասարդական պալատը՝  «Կուկուռուզնիկի» վերականգնման ծրագիրը միավորել էր հարյուրավոր մարդկանց Բաղրամյան 6 հասցեում՝ քննարկելու ապագա շենքի հնարավորությունները, պատմելու նախկին Երիտասարդության պալատի հետ կապված քաղցր հիշողությունները:

Մոտ մեկ ամիս առաջ «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի և «Ապրելու երկիր» կուսակցության ստորագրված համագործակցության հուշագրի իրականացումն ընթացք է ստանում։ Տեղի է ունեցել հուշագրում ներառված նախաձեռնություններից Երիտասարդական պալատի վերականգնման նախագծի շնորհանդեսը:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ հավաքվածներին լավ լուր հայտնեց․

««Երիտասարդության պալատը» վերադառնում է Երևան: Ասել է, թե երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն նվիրական հուշերը»:

Կուսակցության նախագահը  վստահեցրեց, որ ամենայն պատասխանատվությամբ լծվելու են Կուկուռուզնիկի վերականգնմանը, նոր շունչ են հաղորդելու երևանյան ամենահայտնի խորհրդանիշին։

«Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է՝  շատերն են սպասում են, թե  ինչպես հարկ առ հարկ բոլորիս աչքի առաջ կկառուցվի Երևանի խորհրդանիշ կոթողը:  Պալատը դառնալու է համահայկական երիտասարդության կենտրոն բոլորի համար՝ Սփյուռքում ապրող երիտասարդների համար,  նաև կարողանալու են միավորվել, փոխանակել գաղափարներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը» վերադառնում է․ «Ապրելու երկիր»-ի և «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի ծրագիրը (տեսանյութ, լուսանկարներ)