Ռուսաստանում դատարանը կալանավորել է 20 մարդու մահվան հանգեցրած «Միստեր Սիդր» ըմպելիքի մատակարար Անար Հուսեյնովին

13:55 • 07.06.23

Ուլյանովսկի Լենինյան շրջանային դատարանը քննել է Սամարայից գործարար, «Անդի» ընկերության (ՍՊԸ) սեփականատեր Անար Աֆաթօղլու Հուսեյնովին ձերբակալելու միջնորդությունը. վերջինս ձերբակալվել էր հունիսի 5-ին՝ ՌԴ մի քանի շրջաններում զանգվածային թունավորումների և մահվան դեպքերի հանգեցրած «Միստեր Սիդր» թույլ ալկոհոլային ըմպելիք մատակարարելու կասկածանքով։

Դատարանը երկու ամսով կալանավորել է գործարարին։

Երեքշաբթի մեղադրանք է առաջադրվել Անար Հուսեյնովին։ Նա մեղադրվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար, որոնք հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան:

Անար Հուսեյնովն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնում է «Կոմերսանտ»-ի աղբյուրը քննչական մարմիններում։

Հիշեցնենք, որ Ուլյանովսկի մարզում «Անդի» ընկերության մատակարարած «Միստեր Սիդեր» ըմպելիքի օգտագործումից մահացել է 20, թունավորվել 51 մարդ։