Վարդապետյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը նաև անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին

19:50 • 07.06.23

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի Ռիբոյին: Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարդապետյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը նաև անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին