Հայաստանը շնորհավորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրված երկրներին

10:44 • 07.06.23

Հայաստանը շնորհավորել է Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սիերա Լեոնեին և Սլովենիային ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ստանալու առիթով։

Շնորհավորական ուղերձը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին։ Բոլորին մաղթում ենք հաջողություն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իրենց պատասխանատու առաքելության մեջ»,-  ասված է գրառման մեջ։

Հայաստանը շնորհավորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրված երկրներին