Ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, կա՛մ նման հայտարարություններ․ Զախարովան՝ ԱԽ քարտուղարին

18:30 • 07.06.23

Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան (ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը - Tert.am) կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որի փորձը հայկական կողմի հետ կա, կա՛մ «նման» հայտարարություններ, մենք ընտրում ենք առաջինը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունիսի 4-ին ԱԽ քարտուղարի հայտարարություններին Հ1-ին տված հարցազրույցում

Գրիգորյանը, ի թիվս այլնի, ասել էր, որ ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից։ «Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Կարծում եմ՝ ի գիտություն են ընդունել։ Եվ հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մեր մյուս բոլոր գործընկերները»,- հավելել էր նա։

Ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հատուկ նշեց, որ ԱԽ քարտուղարն այլ բաներ է խոսել Մոսկվայի հասցեին։

Զախարովան նաև ասաց․ «Ինչ վերաբերոմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հարցն է։ Ուստի ճիշտ չէ, որ ես արձագանքեմ այդպիսի մեկնաբանություններին»։

Ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան կողմնոորշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, կա՛մ նման հայտարարություններ․ Զախարովան՝ ԱԽ քարտուղարին