Արմավիրի մարզում բախվել են 2 Mercedes-ներ, 7 վիրավորներից 3-ը երեխաներ են․ Shamshyan.com

19:20 • 08.06.23

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Mercedes-ներ։ 

Վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Մեկը հայտնվել է բաժանարար գոտու գազոնում, մյուսն էլ՝ դաշտում։

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից երեխաները ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց է ուղեկցել Արմավիրի մարզի ոստիկանապետը։ 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Mersedes մակնիշի 36 СV 577 համարանիշի վարորդը եղել է ոչ սթափ:

Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որ վարորդը ինքն է եղել, բայց արդյունք չի տվել ու տեղում իսկական վարորդը խոստովանել է, որ ով փորձել է ներկայանալ որպես վարորդ, նա չէ, և նա իր որդին է:

 

 

Արմավիրի մարզում բախվել են 2 Mercedes-ներ, 7 վիրավորներից 3-ը երեխաներ են․ Shamshyan.com