Հրդեհ Բյուրեղավանում․ մարվել է 20:22-ին, փրկարարները տարհանել են երկու բկակչի

21:40 • 08.06.23

Հունիսի 8-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակնեից մեկում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ 15 քմ տարածքում մասամբ այրվել են գույքը և կենցաղային իրեր։

Փրկարարները տարհանել են երկու բկակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հրդեհ Բյուրեղավանում․ մարվել է 20:22-ին, փրկարարները տարհանել են երկու բկակչի