Փրկարարները Պ.Կ.-ին պատգարակով (մոտ 1 կմ) իջեցրել ու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Հունիսի 8-ին, ժամը 16:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Պ. Կ.-ին պատգարակով (մոտ 1 կմ) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ։










