Ֆրանսիայիում սիրիացի փախստականը դանակով հարձակվել է այգում խաղացող երեխաների վրա. կան վիրավորներ (լուսանկարներ)

16:38 • 08.06.23

Ֆրանսիայում սիրիացի փախստականը դանակով հարձակվել է խաղահրապարակում գտնվող երեխաների վրա՝ մի քանի հարված հասցնելով նրանցից չորսին, գրում է Daily Mail-ը:

Հարձակվողը 32-ամյա Աբդալմաշ Հ.-ն է, որը Ֆրանսիա է եկել նախորդ տարի: Նա հարձակումն իրականացրել է Ֆրանսիայի հարավարևելյան Էնեսի քաղաքի այգիներից մեկում՝ առավոտյան:

Նշվում է, որ հարձակվողը վազել է փոքր խաղահրապարակ ու մի քանի անգամ դանակով հարվածել մի փոքրիկի, մինչդեռ նրա սարսափած մայրը բղավել է ու փորձել պաշտպանել երեխային:

Հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել մոտ երեք տարեկան չորս երեխա և մի մեծահասակ, որոնք այժմ ծայրահեղ ծանր վիճակում են:

Նշվում է, որ Աբդալմաշ Հ.-ն ամուսնացած է, երեք տարեկան երեխայի հայր է և հավատացյալ քրիստոնյա:

«Նա ամուսնացել է շվեդուհու հետ, նրանք երեխա ունեն: Նա օրինական ճանապարհով Ֆրանսիա է մտել Շվեդիայից անցյալ տարվա վերջին»,- ասել է հետաքննության աղբյուրը։ 

Աղբյուրը նշում է, որ Աբդալմաշ Հ.-ի մոտ ձերբակալման պահին աղոթագիրք և խաչ է եղել:

Horrific footage shows a Syrian refugee repeatedly stabbing a toddler in its pram in front of his screaming mother in a frenzied attack at a French playground that saw four children knifedVideo shows the the attacker running into the small playground and repeatedly stabbing a toddler in his pram while his screaming mother tries to protect him from the attack.The attacker, identified as Abdalmash H, 32, (pictured holding the knife in the playground) launched his 'abominable' rampage in a lakeside park in Annecy, an alpine town in southeastern France , at around 9.45amSix children aged three years old were stabbed by a knifeman in a French playground this morning before the attacker was subdued by police. Pictured: Armed police at the sceneParamedics treat victims at the scene of the attack in Annecy on Thursday

Ֆրանսիայիում սիրիացի փախստականը դանակով հարձակվել է այգում խաղացող երեխաների վրա. կան վիրավորներ (լուսանկարներ)