Երևանում Ford-ը բախվել է 3 ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել, կա վիրավոր․ Shamshyan.com
13:29 • 08.06.23
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում Երևանի բնակիչ 34-ամյա Արսեն Արիստակեսյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով բախվել է Toyota, Газель, Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել։
1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Placeholder










