ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին

11:32 • 08.06.23

Հունիսի 7-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ և հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ նամակների միջոցով»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք՝  մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ 

Հավելենք, որ մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին