Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 8-ի գիշերը Զապորոժիեի ուղղությամբ ռուսական պաշտպանության ճեղքման փորձ են ձեռնարկել․ Շոյգու

18:40 • 08.06.23

Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 8-ի գիշերը Զապորոժիեի ուղղությամբ ռուսական պաշտպանության ճեղքման փորձ են ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, որ խոսքերը ներկայացված են ՌԴ ՊՆ տելեգրամյան ալիքում։

«◽️ Այսօր ժամը 01։30-ին (Երևանի ժամանակով 02։30-ին - Tert.am) Զապորոժյեի ուղղությամբ հակառակորդը 47-րդ մեքենայացված բրիգադի ուժերով (մինչև 1500 հոգի և 150 զրահամեքենա) փորձել է ճեղքել մեր պաշտպանությունը՝ ։

◽️ Հակառակորդը ժամանակին բացահայտվել է հետախուզական ուժերի կողմից, կանխարգելիչ հարված է հասցվել հրետանու, օդուժի և հակատանկային զինատեսակների միջոցով։

◽️ Չորս ուղղություններով հակառակորդը կանգնեցվել է և մեծ կորուստներով նահանջել։

◽️ Երկու ժամ տևած մարտի արդյունքում հակառակորդը կորցրել է 30 տանկ, 11 հետևակի մարտական մեքենա, մինչև 350 անձնակազմ։ Այսպիսով, հակառակորդի հատուկ պատրաստված պահեստազորային ուժերն այս բեկումն իրականացնելու համար չեն կատարել իրենց խնդիրը։

◽️ Երեկվա մարտական գործողությունների օրը՝ հունիսի 7-ին, հակառակորդը կորցրել է անձնակազմից 945 մարդ, 33 տանկ, 28 հետևակի մարտական մեքենա, 38 զրահատեխնիկա, 3 Krab ինքնագնաց հրետանային կայանք և այլ զինատեսակներ»,- ասված է հայտարարության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 8-ի գիշերը Զապորոժիեի ուղղությամբ ռուսական պաշտպանության ճեղքման փորձ են ձեռնարկել․ Շոյգու