Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին և ուղեկցել անվտանգ տարածք

20:35 • 09.06.23

Հունիսի 9-ին, ժամը 17։23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Հանքավան գյուղի մոտակա սարում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ «Անի Ռեզորթ» հյուրանոցի մոտակա անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին (ծնված 1950 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին և ուղեկցել անվտանգ տարածք