Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ (թարմացված)

21:11 • 09.06.23

Թարմացված 00։00-ին

 

Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան:

 

Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ (թարմացված)