Հայտնի է՝ վերընտրվելուց հետո առաջինն ուր կմեկնի Էրդողանը

17:07 • 09.06.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հունիսի 13-ին այցելել Ադրբեջան, հայտնում է Yeni Şafak թերթը։

Հրատարակությունը նշում է, որ թուրքական պետության ղեկավարը հունիսի 12-ին կայցելի Հյուսիսային Կիպրոս, իսկ Ադրբեջան կժամանի հունիսի 13-ին։

Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ ելույթներով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կոչերով։

Հայտնի է՝ վերընտրվելուց հետո առաջինն ուր կմեկնի Էրդողանը