59,9 %-ի կարծիքով արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, 71,3 %-ը Փաշինյանի գործելաոճը բացասական է գնահատել․ հարցում

17:33 • 09.06.23

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27–ից մինչև 31-ը հեռախոսային հարցում է իրականացրել  1100 քաղաքացիների շրջանում։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն։ Միանշանակ անհրաժեշտ է՝ պատասխանել է 41%-ը, ավելի շուտ անհրաժեշտ է՝ 18,9%-ը։ Այսինքն 59,9 %-ն անհրաժեշտ է համարել արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը։

Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը: Այս հարցին ընդհանրապես բացասական՝ պատասխան է տվել 47.1%-ը։ Ավելի շուտ բացասական՝ 24.2%։ Այսինքն հարցվածների 71,3%-ը Փաշինյանի գործելաոճը բացասական է գնահատել։

59,9 %-ի կարծիքով արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, 71,3 %-ը Փաշինյանի գործելաոճը բացասական է գնահատել․ հարցում