Չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Գրետա Վարդանյանը՝ նոր սերնդի GenTo տիեզերական միջոցառմանը (տեսանյութ)

16:28 • 09.06.23

Հունիսի 7-ին, Դվին «Seven Visions» հյուրանոցի «One and Only» թատրոնում կայացավ իր տեսակի մեջ յուրահատուկ Gen.To շոու-միջոցառումը։ Ուլտրա ներկայացում անցյալի հաջողությունների և նոր սկզբի մասին, ձայնային, լուսային և հոլոգրաֆիկ տեխնոլոգիաներ, որոնք պատմում են ընկերության գործունեության, 19 տարվա անցած ճանապարհի մասին, ճանապարհ, որի առանցքում եղել է  նաև սպորտը։ Gen.To միջոցառմանը ներկա էին  տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցած մարզիկները։

«Gen.To միջոցառմանը մեր բազմաթիվ հյուրերի մեջ են նաև Հայաստանի չեմպիոնները ու սա պատահական չէ։ Ընկերությունը տարիներ շարունակ եղել է  սպորտի կողքին  ու այս առաքելությունը շարունակում է մնալ ընկերության հիմնական ձգտումներից մեկը։ Մենք մարզիկների կողքին ենք դժվար պահերին, բայց նաև ժամանցը ու սպորտին՝ այս ձևով խրախուսելը նույնպես պարտադիր է։ Ուստի մեզ համար կարևոր էր այս միջոցառմանը հրավիրել  Տոտոգեյմինգի հետ տարբեր ժամանակներում համագործակցած մարզիկներին»,- ասաց  հասարակայնության հետ կապերի մասնագետ Աելիտա Չիլինգարյանը։

Ընկերությունը սատարում է ոչ միայն հաջողությունների հասած պրոֆեսիոնալներին, այլ նաև ուսանողներին՝ համագործակցելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ։

«Ինքս զգացել եմ Տոտոգեյմինգի  կարևոր աջակցությունը։ Տարիներ տարունակ ընկերությունը պարգևատրել է 10 լավագույն մարզիկներին, ինչը շատ կարևոր է մարզիկների համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տոտոգեյմինգին, որ մշտապես սպորտի կողքին է և խթանում է սպորտի զարգացումը Հայաստանում»,- ընդգծում է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

Սոցիալական ու ֆինանսական  աջակցության ծրագրեր՝ չեմպիոնների հետ համատեղ, առողջ ապրելակերպի խթանում, մոտիվացիա, ամուր թիկունք, ընկերությունը ունեցել է  հստակ սկզբունքներ, որոնցից անցած տարիների ընթացքում  երբեք չի շեղվել։

Սպորտի ամբասադոր Դավիթ Մանոյանը ընդգծում է, որ իր և ընկերության համագործակցության հիմքում ընդհանուր գաղափարն է՝ նպաստել սպորտի զարգացմանը։

«Շատ չեմպիոնական որոշում էր մարզիկների կողքին կանգնելը, այս միջոցառմանը տեսնում եմ մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեն Հայաստանում սպորտի զարգացմանը, վստահ եմ նրանց համագործակցությունը Տոտոգեյմինգի հետ դեռ երկար կտևի։ Գաղտնիք չեմ ասի, որ  մարզիկները Հայաստանում  աջակցության կարիք շատ ունեն  ու շատ ուրախ եմ, որ կա նման կարևոր համագործակցություն ոչ միայն ինձ,  նաև մեր մյուս մարզիկների հետ»,- ասաց Դավիթ Մանոյանը։

Սպորտում հաջողության ճանապարհը պայմանավորված չէ սեռով, ընկերությունը առաջիններից էր, որ պատմեց կին մարզիկների հաջողությունների մասին, խրախուսեց ու մոտիվացրեց նրանց՝ փորձելով  կոտրել հայկական իրականությունում հաճախ հանդիպող կարծրատիպեը։ Այսպես ծնվեց «Ուժը սեռ չունի արշավը»։

Ամեն օրը սկսեք՝ կայացնելով կարևոր որոշում ու թող այդ որոշումը լինի չեմպիոնական։ Այս ուղերձը փոխանցվեց Gen.To միջոցառման մասնակիցներին։ Այս նոր ճանապարհը լինելու է ավելի նորարար, ավելի երիտասարդ ու ավելի ժամանակակից՝ բայց անփոփոխ սկզբունքներով։

Չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Գրետա Վարդանյանը՝ նոր սերնդի GenTo տիեզերական միջոցառմանը (տեսանյութ)