Լուգանսկի կենտրոնում պայթյուն է որոտացել. ТАСС
Լուգանսկի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Պայթյունի ձայնը լսվել է Մոսկվայի ժամանակով 18:49-ի (Երևանի ժամանակով 19։49) սահմաններում։ Այս մասին հայտնել է ТАСС-ի թղթակիցը։
Քաղաքի կենտրոնական և հարավային հատվածներում տեսանելի են եղել հակաօդային պաշտպանության աշխատանքների հետքեր։
Ականատեսները հայտնել են, որ խոցված հրթիռի բեկորներն ընկել են Լուգանսկի Կոսիոր բնակավայրի մոտ։










