Պուտինն ասել է՝ երբ կսկսվի Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը

17:01 • 09.06.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է, որ Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը դրանց համար օբյեկտների պատրաստման աշխատանքների ավարտից անմիջապես հետո, գրում է kommersant.ru-ն։

«Ինչպես գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում զենքի համապատասխան տեսակների տեղակայման հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ ինքն ու Լուկաշենկոն պետք է քննարկեն երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը։

Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով ռուսական մարտավարական միջուկային զենք կտեղակայվի Բելառուսում։ Այնուհետ Պուտինն ասել էր, որ մարտավարական զենքի պահեստավորման շինարարությունը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։ Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը հստակեցրել է, որ միջուկային զենքը կտեղափոխվի Միութենական պետության արևմտյան սահմաններ։




Պուտինն ասել է՝ երբ կսկսվի Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը