Գյումրիում 15-ամյա դեռահասը դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն իր վրա ջուր լցնելու պատճառով

14:14 • 10.06.23

Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Կումայրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Գյումրիում 15-ամյա դեռահասը դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն իր վրա ջուր լցնելու պատճառով