Կախովսկայա ՀԷԿ-ի ավերման վնասը 11,5 միլիարդ ռուբլի (139 միլիոն դոլար) է

16:47 • 10.06.23

Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում ավերման պատճառով Խերսոնի շրջանին հասցված նախնական վնասը գնահատվում է 11,5 միլիարդ ռուբլի, սակայն այդ թիվը կարող է վերջնական չլինել, իր Telegram ալիքում գրել է շրջանի ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։

«Ավարտվել է վնասի նախնական հաշվարկը տարածաշրջանի ենթակառուցվածքներին` սոցիալական օբյեկտներին, ճանապարհներին, ցանցերին և այլն: Այն չափվում է վիթխարի չափով` 11,5 միլիարդ ռուբլի: Եվ այս թիվը կարող վերջնական չլինեն»,- գրել է Ալեքսեենկոն։

Կախովսկայա ՀԷԿ-ի ավերման վնասը 11,5 միլիարդ ռուբլի (139 միլիոն դոլար) է