Շոլցն ասել է, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել Պուտինի հետ

15:25 • 10.06.23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես նախատեսում եմ դա նորից անել մոտ ապագայում»,- շաբաթ օրը հայտարարել է կանցլերը Նյուրնբերգի բողոքական եկեղեցու 38-րդ համագումարի ժամանակ։

Շոլցը նաև հավելել է, որ «արդար խաղաղության» համար անհրաժեշտ պայմանը Ռուսաստանի զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։

Շոլցն ասել է, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել Պուտինի հետ