Արդյոք Շոլցը պատրա՞ստ է ասել, թե ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»․ Զախարովան հեգնել է ԳԴՀ կանցլերին

16:02 • 10.06.23

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու ցանկությունը։

«Արդյո՞ք Շոլցը պատրա՞ստ է ասել, թե ով է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»,- գրել է Զախարովան Տելեգրամում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես նախատեսում եմ դա նորից անել մոտ ապագայում»,- շաբաթ օրը հայտարարել է կանցլերը Նյուրնբերգի բողոքական եկեղեցու 38-րդ համագումարի ժամանակ։

Շոլցը նաև հավելել է, որ «արդար խաղաղության» համար անհրաժեշտ պայմանը Ռուսաստանի զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։

 

Արդյոք Շոլցը պատրա՞ստ է ասել, թե ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»․ Զախարովան հեգնել է ԳԴՀ կանցլերին