Վայքում բախվել են ավտոմեքենաներ․ տուժածը հոսպիտալացվելուց հետո դուրս է գրվել
Հունիսի 11-ին, ժամը 00։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 139-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Կ․ Ա․) և «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Օ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Հ․-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները»,- ասված է հաղորդագրության մեջ։










