Փրկարարները հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու, 2 անհայտ տեսակի օձ

11:45 • 11.06.23

Հունիսի 9-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան քաղաքում, Զովունի, Բերդավան, Արգել, Ազատան գյուղերում և Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու տեսակի սողուն, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ: