Գեղարքունիքի մարզում Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե խողովակին․ վարորդը տեղում մահացել է․ shamshyan.com

19:35 • 11.06.23

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել երկաթե խողովակին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։ 

Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գեղարքունիքի մարզում Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե խողովակին․ վարորդը տեղում մահացել է․ shamshyan.com